«Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկարարները քիչ առաջ փլատակների տակից ձայն են լսել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Սա փրկարարներին հույս է ներշնչել, որ հնարավոր է՝ փլատակների տակ ողջ մնացած քաղաքացի կա։ Այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։
Ավելի վաղ էլ տեղում աշխատող թղթակիցներին դեպքի վայրում աշխատող կամավորները հայտնել էին, թե փլատակների տակից գտել են ողջ մնացած քաղաքացու։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Մինչեւ այս պահը փլատակների տակից դուրս է բերվել 7 քաղաքացու մարմին։