SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին՝ վարույթ նախաձեռնելու համար։
Այդ օրը ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ Անահիտ Ա-ն և հայտնել, որ օգոստոսի 9-ին, ժամը 23։00-ից մինչև օգոստոսի 10-ի ժամը 07։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականի օղակը կոտրելու միջոցով «Բարեկամություն» մետրոյի գետնանցումում գտնվող իրեն պատկանող 6-րդ և 7-րդ տաղավարներից գողացել են բջջային հեռախոսներ և աքսեսուարներ։