Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Թորոսյանի որոշմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Երևանի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Վ-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ օգոստոսի 12-ին, ժամը 14։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի իրենց բնակարանում 55-ամյա մորը պարանի միջոցով խեղդամահ անելու մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 12-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում դի կա: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/13/1219985/