Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ նախօրեին՝ օգոստոսի 9-ին, տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։