00:00:00

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 46-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է երկաթե արգելապատնեշների վրա

14:51, 10 օգոստոս 2022 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 46-ամյա Հայկ Գ-ն իր վարած Mercedes E320 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատարի պաշտոնակատար Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ավագ տեսուչներ Վոլոդյա Սիմոնյանն ու Հարություն Վրացյանը։

Վթարի փաստով Վ. Սիմոնյանի կողմից նյութեր են նախապտրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր