00:00:00

Նորաշեն գյուղի ընտանեկան լողափից Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի

17:17, 07 օգոստոս 2022 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 13:48-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական տարածքում՝ Նորաշեն գյուղի ընտանեկան լողափում տղամարդը լողալով խորացել է լճի խորքը և մոտ 20 րոպե նրանից  լուր չկա: 

Ջրասուզակը լճից  10 մ հեռավորության և  մոտ 5 մետր խորությամբ հատվածում  հայտնաբերել է տղամարդու դին և այն դուրս է բերել լճից: 
Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Գ.-ն էր:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նա ջրահեղձ է եղել Չկալովկա համայնքին հարակից  «Վիկ- Սոն»  կոչվող ընտանեկան  լողափում:

Քննիչի որոշմաբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ,  այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր