00:00:00

Խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացման մասին Երևանը Մոսկվային հայտնել է դեռևս 2021 թվականին. ՀՀ ԱԳՆ

17:52, 06 օգոստոս 2022 Քաղաքականություն

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան դեռ չի տեսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մանրամասները ճշգրտելու վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր