00:00:00

«Արմենիա» ավիաընկերությունը պարզաբանում է չվերթների հետ կապված խնդիրները

16:32, 06 օգոստոս 2022 Հասարակություն

Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը շատ ավիաընկերություններում առաջացրել է օդանավերի սղություն` պայմանավորված եվրոպական պատժամիջոցներով: Շատ լիզինգատուներ ետ են կանչել իրենց օդանավերը: Իր ֆեյսբուքյան էջում  այս մասին գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը պարզաբանելով ընկերության չվերթների ուշացումները:

«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, «Արմենիա» ավիաընկերության և մեր ամբողջ թիմի անունից ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարությունների համար: Երեկ երեկոյան 21:00-ից մինչև այս պահը անդադար, մենք աշխատել և աշխատում ենք չվերթների հետ առաջացած խնդիրները լուծելու համար:

Ստացվել է այնպես, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը շատ ավիաընկերություններում առաջացրել է օդանավերի սղություն` պայմանավորված եվրոպական պատժամիջոցներով:

Շատ լիզինգատուներ ետ են կանչել իրենց օդանավերը:

«Արմենիա» ավիաընկերությունն իր 6 տարվա պատմության մեջ երբեք չի հրաժարվել իր պարտավորությունների կատարումից: Այսօրվա ուշացումները ևս բացառություն չեն: 06/08 NGT 930 չվերթը, որը նախատեսված էր 10:20-ին, արդեն մեկնել է, դեպի Հուրգադա NGT 1727/1728 չվերթը կմեկնարկի 01:00 Երևանի ժամանակով: Բոլոր ուղևորներին հասանելի փոխհատուցումները կատարվելու են, հյուրանոցները ապահովվելու են: Շնորհակալություն ըմբռնման համար»,-նշել է Գևորգ Խաչատրյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր