00:00:00

Անցկացվել են զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի անձնակազմերի հավաք-պարապմունքներ. ՊՆ

16:17, 06 օգոստոս 2022 Հասարակություն

ՀՀ զինված ուժերում իրականացվող միջոցառումների համակարգված լուսաբանման և տեղեկատվական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի անձնակազմերի հավաք-պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Պարապմունքների ընթացքում զինծառայողներին ուսուցանվել են տեղեկատվական անվտանգության ապահովման, գաղտնիության ռեժիմի պահպանման կարգը, զինված ուժերի գործունեության լուսաբանման կազմակերպման առանձնահատկությունները։ Դասախոսություններով հանդես են եկել ՊՆ մամուլի քարտուղար Ա․ Թորոսյանը, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ս․ Ստեփանյանը և այլք։

Տեսական և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական կարողությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր