00:00:00

36-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 26-ամյա մորն ու նրա 8 ամսական որդուն, երեխան մահացել է

11:22, 05 օգոստոս 2022 Պատահարներ

Օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղի դպրոցի մոտ տեղի ունեցած վրաերթի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ, 26-ամյա Ռիմա Հ․-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 23։50-ի Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկանները պարզում են, որ մահացածը Դարակերտ գյուղի բնակիչ, 8 ամսական Արման Ա․-ն էր։ 

Ավելի ուշ պարզվում է, որ նույն օրը՝ ժամը 22։40-ի սահմանում, Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Սերգեյ Ս․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Դարակերտ գյուղի կենտրոնական փողոցի 99 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Ռիմա Հ․-ին և Արման Ա․-ին։ Վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր