Աշխարհի բազմակի ռեկորդակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը Երևանի մետրոյի «Չարբախ» կայարանի դեպոյում նոր ռեկորդ սահմանեց` ճկույթով 20 մետր քաշելով 65 տոննա կշռող վագոնները։
Առաջիկայում նա ծրագրում է ճկույթով նաև ուղղաթիռ տեղաշարժել։
Մեկ ամիս առաջ էլ ուժային եռամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոնը ռեկորդ էր սահմանել` ատամներով մի քանի մետր քաշելով 37,5 տոննա քաշով հրշեջ մեքենաները։