Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 0։5 հաշվով պարտվեց «Ցրվենա Զվեզդային»։
«Ռայկո Միտիչի» անվան ստադիոնում կայացած խաղում Սերբիայի չեմպիոնը 3 գոլ խփեց առաջին կեսում։ 29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ցրվենա Զվեզդայի» կիսապաշտպան Օսման Բուկարին։ 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ սերբական թիմի ֆուտբոլիստ Կինգս Կանգվան։ 44-րդ րոպեին Բուկարին հաշիվը դարձրեց 3։0՝ դառնալով դուբլի հեղինակ։
Երկրորդ խաղակեսի միջնամասում Սերբիան ներկայացնող թիմը ևս երկու գոլ խփեց։ 70-րդ րոպեին Բուկարին դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ 8 րոպե անց Ստեֆան Միտրովիչը հաշիվը դարձրեց 5։0։