00:00:00

4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Էրզրումում

22:04, 02 օգոստոս 2022 Պատահարներ

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Էրզրում (պատմական Կարին) նահանգի Թեքմանի շրջանում գրանցվել է 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է օգոստոսի 2-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6.99կմ խորության վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր