Օգոստոսի 1-ին, ժամը 03։52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի երկաթգծի կայարանում գտնվող պահեստային շինության տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին և քաղաքապետարանին պատկանող «Կայարանամերձ» կոչվող հրապարակում գտնվող շինության տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:17-ին, մարվել՝ 07:03-ին: Այրվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող պահեստների տանիքը (մոտ 30 քմ), քաղաքապետարանին պատկանող շինության տանիքից մոտ 15 քմ և մոտակայքում գտնվող ոչ բնակելի տնակի (մոտ 100 քմ) 80 քմ հատվածը։