Օգոստոսի 1-ին, ժամը 03։01-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Քարի տակ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 118-րդ կմ-ին «Mercedes-Benz C 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ճամփեզրի ջրահեռացման առվի մեջ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Տ․ Ո․-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը, այնուհետև ուղղել են ավտոմեքենան: