Հուլիսի 30-ին՝ ժամը 21։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի թիվ 9 շենքի տանիքից քամուց թիթեղները պոկվում և ընկնում են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շենքի տանիքում դրված են թիթեղներ, որոնց մի մասը ուժեղ քամուց ընկել է փողոց։
Փրկարարները թափված թիթեղները (10 հատ) հեռացրել են ճանապարհից։