00:00:00

Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն և «Opel»-ը․ «Subaru»-ի վարորդը եղել է ոչ սթափ, ճանապարհը երկկողմանի փակվել է

22:15, 30 հուլիս 2022 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 188.2 կմ հատվածում բախվել են Մելիք Մելիքյանի վարած Subaru մակնիշի և Վահե Գևորգյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վահե Աբգարյանն ու տեսուչ Նաիրի Վանյանը, քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է:

Ժամանել են նույն վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանն ու դասակի հրամանատար Կարեն Օհանյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով վարույթ է նախաձեռնվել: Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Subaru-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):

Գ. Շամշյանի տեղեկություններով, Opel-ի վարորդ Վ. Գևորգյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր