00:00:00

Հայաստանի հավաքականները կրկին հաղթանակներ տոնեցին. շախմատի օլիմպիադա

21:56, 30 հուլիս 2022 Սպորտ

Հնդկաստանի Չենայ քաղաքում մեկնարկած շախմատի 44-րդ օլիմպիադայում այսօր կայացան 2-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Անդորային: Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն ոչ-ոքի ավարտեցին պարտիաները, իսկ ահա Մանուէլ Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեցին իրենց մրցակիցներին:

Հայաստանի հավաքականը վաստակեց 4 միավոր և շարունակում է ընթանալ առաջատարների խմբում: Վաղը կայանալիք 3-րդ տուրում մեր թիմը կմրցի Եգիպտոսի հավաքականի հետ, որը հերթական տուրում 2,5:1,5 հաշվով հաղթել է Պանամայի ընտրանուն:

Հայաստանի կանանց հավաքականն 2-րդ տուրում հանդիպեց Նորվեգիայի հետ: Մեր շախմատիստուհիները հաղթեցին բոլոր պարտիաներում և կրկին ջախջախեցին մրցակցին` 4:0:

Հայաստանի հավաքականն այն 11 թիմերից մեկն է, որը դեռևս միավոր չի կորցրել օլիմպիադայում: Երրորդ տուրում մեր շախմատիստուհիները կմրցեն Էստոնիայի ընտրանու հետ, որը ընթացիկ տուրում հաղթել է Անգոլայի թիմին` 3:1:

Հավելենք, որ մրցումային երկրորդ օրը գրանցվեցին առաջին ոչ-ոքի արդյունքները: Տղամարդկանց մրցաշարում միավորները կիսեցին Մալայզիայի, Սլովակիայի, Մյանմարի և Բուրունդիի հավաքականները: Կանանց մրցաշարում կայացած բոլոր հանդիպումներն արդյունավետ ավարտ են ունեցել:

Հիշեցնենք, որ օլիմպիադան անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր