Հուլիսի 30-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մետր հեռավորության վրա սկուտեր է շրջվել։
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ջրափրկարարները քաղաքացի Ա․ Բ․-ին (ծնված 1982 թ․) եւ շրջված սկուտերը տեղափոխել են ափ․ տուժածներ չկան։