00:00:00

Երևանում 41-ամյա ոչ սթափ վարորդը Nissan-ով բախվել է կայանված Opel-ին. 4 վիրավորներից 3-ը երեխաներ են

11:39, 30 հուլիս 2022 Պատահարներ

Երեկ՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Վիգեն Հովհաննիսյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշենի Տիգրան Պետրոսյան փողոցում 3-րդ թաղամասի 18/1 շենքի դիմաց բախվել է Երևանի բնակիչ 29-ամյա Տիգրան Ալեքսանյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ` Երևանի բնակիչներ 36-ամյա Արմենուհի Նազարյանը, 9-ամյա Մելանյա Խ․-ն, 6-ամյա Ռուբեն Խ․-ն և 11-ամյա Կորյուն Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։  Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Դ․ Մարտիրոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր