00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 52 հանցագործության դեպք. խուլիգանություն, որսագողություն, սեքսուալ բռնի գործողություն

14:37, 29 հուլիս 2022 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 9, խարդախության` 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, խուլիգանության, ընտանեկան բռնության և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, հոգեկան ներգործության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, ֆիզիկական ներգործության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ համարժեք նյութերի ապօրինի շրջանառությունը՝ իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու և ջրերն աղտոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր