00:00:00

Երևանի Շիրակի փողոցում բախվել են բեռնատարն ու «Մերսեդեսը»․ վերջինիս վարորդը հոսպիտալացվել է

09:56, 29 հուլիս 2022 Պատահարներ

Հուլիսի 29-ին, ժամը 01։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Զ․ Դ․) և «Mercedes» մակնիշի մարդատար (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1985 թ.) ավտոմեքենաները։

Փրկարարները մարդատար ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։  

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի մարդատար ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր