Հուլիսի 27-ին, առավոտյան ժամը 07։00-ից ԱԻՆ Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ոտիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության և քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները Աչաջուր գյուղի հարակից անտառներում որոնողական աշխատանքներ են կատարում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, 1 օր առաջ ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել Աչաջուր գյուղի բնակչից, ով հայտնել է, որ հայրը՝ 86-ամյա Գրիշա Քոքոբելյանը, դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Երեկ մինչև մութն ընկնելը որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել։
Ժամը 21։00-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Այսօր՝ հուլիսի 28-ին, վաղ առավոտվանից աշխատանքները վերսկսվել են։
Կայքի տեղեկություններով՝ որոնվող Գ․ Քոքոբելյանը հայտնի քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հայրն է։ Եվ նրա անհայտ կորելու փաստով այսօր քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում վարույթ է նախաձեռնվել։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Խ․ Քոքոբելյանի հարազատներն ու համագյուղացիները։