Հուլիսի 25-ին, ժամը 20։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցից Արտաշատի խճուղի տանող հատվածում այրվում է «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:09-ին, մարվել՝ 21:18-ին: