00:00:00

Չնայած առկա տարաձայնություններին Միքայել Սրբազանը օրհնում է Գագիկ Ծառուկյանի բոլոր բարեգործական նախաձեռնությունները

12:03, 25 հուլիս 2022

«Շիրակի թեմի ցերեկային խնամքի կենտրոնից» տեղեկացանք երեխաների վերջերս տեղի ունեցած ծովափնյա հանգստի մասին,որը տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի օժանդակությամբ:

Այսօր «ambion-news».am զրուցեց Սրբազանի հետ.

-Սրբազան , Շիրակի թեմի մեծահասակների կրթության խաչմերուկ հիմնադրամի պաշտոնական էջից տեղեկացանք ,որ կրթօջախի սաները մեկնել են ծովափնյա հանգստի և վերադարձել: Ուզում էինք  Ձեզանից տեղեկանալ թե ինչպիսին է եղել այդ հանգիստը ,գոհ են արդյոք երեխաները,ինչ նոր հետաքրքիր մտահորիզոններ են իրենց համար բացվել:

-Գոհ են երեխաները, հրաշք էր, ես հենց հիմա երեխաների հետ եմ, զրուցում ենք :Շատ գոհ են իրենք:

-Եթե հնարավոր է մենք ուզում ենք իմանալ Ձեր կարծիքը Գագիկ Ծառուկյանի նման բարեգործական նախաձեռնությունների վերաբերյալ:

-Ես այդ մասին ասել եմ:Հակառակ մեր հայացքների տարբերությանը ,եթե հարցը վերաբերում է երեխաներին,հայացքների տարբերության խնդիր լինել չի կարող:Երեխաներին պետք է օգնել:Երեխաները ավելի կարևոր են,քան ցանկացած հակառակություն,որը կարող է լինել մեծահասակների միջև:

-Սրբազան, եկեղեցին հետագայում պատրա՞ստ է ևս համագործակցել բարեգործ Գագիկ Ծառուկյանի հետ:

-Այո եկեղեցին հետագայում էլ պատրաստ է համագործակցել պարոն Ծառուկյանի հետ իր համաձայնության դեպքում:

Մեր զրույցի վերջում Սրբազան Միքայելը օրհնեց պարոն Ծառուկյանի բարեգործական նախաձեռնությունները:

Հարցազրույցը վարեց`Արթուր Օգանեզովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր