Ստեփանակերտի շախմատի տանը ներկա եմ գտնվել Սամվել Սաֆարյանի հուշամրցաշարի բացման արարողությանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ավանդույթ դարձած հուշամրցաշարի անցկացումը Արցախյան ազատամարտի այս լեգենդար հրամանատարի հիշատակը վառ պահելու և Արցախում շախմատի մասսայականացման լավագույն ձևերից է։
Գրեթե 20 տարի առաջ ինքս մասնակցել եմ նույն հուշամրցաշարին, իսկ այս անգամ հնարավորություն ունեցա խաղատախտակի մոտ ուժերս փորձել 7-ամյա Հակոբի հետ։ Խոստովանեմ՝ խաղը հեշտ չէր, ավելին՝ հաղթանակը Հակոբի օգտին էր...
Հաջողություններ եմ մաղթում բոլոր մասնակիցներին»,-գրել է նա։