00:00:00

Ջրափրկարարները նկատել են երկու քաղաքացու, ովքեր ռետինե նավակով մոտ 1 կմ հեռացել են ափից

18:04, 23 հուլիս 2022

Հուլիսի 23-ին, ժամը 17։25-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են երկու քաղաքացու, ովքեր ռետինե նավակով մոտ 1 կմ հեռացել են ափից և ուժեղ քամու պատճառով չեն կարողանում վերադառնալ: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԻՆ-ից:


Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացիներ Վ․ Ն․-ին (ծնված 1986 թ․), Լ․ Գ․-ին (ծնված 1983 թ․) և ռետինե նավակը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր