00:00:00

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը կմրցի Ադրբեջանի հետ

21:29, 23 հուլիս 2022 Սպորտ

Հայաստանի Մ18 տարեկան բասկետբոլիստների հավաքականը հուլիսի 24-31-ը Սան Մարինոյում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարին:

Ինչպես  տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հարություն Եսայանի գլխավորությամբ Սան Մարինո են մեկնել հետևյալ խաղացողները. Տիգրան Մկրտումյան, Կարեն Մելիքյան, Վահան Սարգսյան, Գոռ Սիմոնյան, Միքայել Մինասյան, Արայիկ Գևորգյան, Մարատ Միքայելյան, Յուրա Մելիքյան, Սամվել Գևորգյան, Գառնիկ Խաչատրյան, Ռոմա Սարիբեկյան, Արթուր Աբրահամյան:

Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ կմրցի Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի և Ջիբրալթարի թիմերի հետ: Մեր թիմն առաջին խաղը կանցկացնի հուլիսի 24-ին, Ջիբրալթարի հետ: Հուլիսի 26-ին մերոնք կխաղան Մլոդովայի, 27-ին` Ադրբեջանի, 28-ին` Լյուքսեմբուրգի հետ: Նշենք, որ փլեյ-օֆֆում պայքարը կշարունակեն խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր