00:00:00

Գեղամ Մանուկյանը հասկացել է, որ գլուխը կախ պետք է գնա ԱԺ,այլապես մանդատից ու աշխատավարձից զրկվելու է

15:43, 23 հուլիս 2022 Քաղաքականություն

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը:

«ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, հասկանալով, որ խելոք և գլուխը կախ սեպտեմբերից պետք է գնա ԱԺ, այլապես մանդատից ու աշխատավարձից զրկվելու է, մի լավաշ է հրապարակել, թե գնալու է ԱԺ, որ Էդմոն Մարուքյանի լիազորությունները սահնանափակի օրենքով:

Վայ Գեղամ, Գեղամ, երբ լրագրող էիր հենց գիտեի, թե լուրջ մարդ ես»,- գրել է Մարուքյանը:

Նշենք, որ Գեղամ Մանուկյանը ավելի վաղ գրել էր. «Ազգային Ժողով «ստիպված» պիտի գնամ Մարուքյանի պատճառով և կամ ինչ պետք է արգելել հատուկ հանձնարարություններով դեսպանին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր