ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է.
«Ես իհարկե հասկանում եմ, որ Հայաստանում տիրում է մի իրավիճակ, երբ հանրության տրամադրությունները լիովին կտրված են իրականությանից։
Սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր է հետևել, թե ինչպես մարդիկ, որոնց Հայրենիքը կանգնած է ԻՐԱԿԱՆ մասնատման և պատերազմի առջև ինքնամոռաց քննարկում են հարցեր, որոնք ըստ էության ոչ մի կապ չունեն իրական խնդիրների և վտանգների հետ։
Համաձայն եմ, որ այս համատարած հանրային աբսուրդը իրականում շատ հմուտ տեխնոլոգիաների կիրառման արդյունք է, սակայն միևնույն է, չեմ կարող ընդունել այն փաստը, որ մարդկանց մոտ կարելի է այսպես հեշտ վերացնել ինքնապաշտպանական բնազդը։
Օրինակ` ձեզ հեչ հետաքրքիր չէ՞, թե ինչու են Հայաստան հերթով շտապ ժամանել ԱՄՆ ի, Ռուսաստանի և Իրանի հետախուզական ծառայությունների ղեկավարները կամ ինչո՞ւ են Իրանի պաշտոնյաները ամենաբարձր մակարդակով իրենք իրենց «ճղում» մեջտեղից, պնդելով, որ Իրանի և Հայաստանի սահմանը անձեռնամխելի է։
Մենք գոնե հասկանու°մ ենք, թե ինչ°է մեզ սպասում»։