00:00:00

Միջազգային կապուղու վրա վթար է տեղի ունեցել, «Յուքոմի» աշխատանքը խափանվել էր. «Յուքոմի» մամուլի ծառայություն

17:20, 22 հուլիս 2022

Հայաստանում մոտ 40 րոպե է՝ «Յուքոմ» ինտերնետ ծառայությունը խափանումներով է աշխատում։ «Յուքոմի» մամուլի ծառայությունից հայտնեցին, որ խափանումը պայմանավորված է միջազգային կապուղու վրա վթարով։

«Միջազգային կապուղու վրա՝ Ֆրանկֆուրտում վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով Հայաստանի ամբողջ տարածքում հասանելիություն չունեինք համացանցին։ Վթարի  հետեւանքները վերացվում են, եւ հայաստանյան բաժանորդները աստիճանաբար հասանելիություն են ստանում համացանցին»,– փոխանցեցին «Յուքոմի» մամուլի ծառայությունից։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր