00:00:00

ԱԱԾ-ն և ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը հերքում են թուրք զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու մասին լուրերը

14:02, 22 հուլիս 2022 Քաղաքականություն

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը և ՀՀ ԱԱԾ-ն հերքել են երեկ տարածված տեղեկությունը, թե թուրք զինծառայողներն ապօրինաբար հատել են ՀՀ պետական սահմանը և անօրինական գործողություններ իրականացրել Արագածավանի բնակիչների նկատմամբ։

Հաղորդվում է, որ հայ-թուրքական պետական սահմանի պահպանության ծառայությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։

 Այս տեղեկությունը հերքել էր նաև Արագածոտնի մարզպետարանը` հայտնելով, որ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր