00:00:00

Համահայկական խաղերի բացումը կանցկացվի Գյումրիում. Իշխան Զաքարյան

22:16, 21 հուլիս 2022 Քաղաքականություն

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հուլիսի 21-ին հանդիպել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Համահայկական խաղերի կազմակերպման պատասխանատուները, ինչպես նաև Աշտարակ, Թալին, Ապարան խոշորացված համայնքների ղեկավարները։

 

Ողջունելով խաղերը Շիրակում և Արագածոտնում անցկացնելու գաղափարը՝ մարզպետը հույս հայտնեց, որ մարզը կկարողանա հնարավորությունների սահմաններում և ըստ պատշաճի այդ ամենը կազմակերպել՝ մոբիլիզացնելով ողջ ուժերը:

«Համահայկական խաղերի բացումը կանցկացվի Գյումրիում, այն միաձայն ընտրվել է խաղերի բացման մայրաքաղաք, մյուս քաղաքներում կանցկացվեն 17 մարզաձևեր՝ ըստ բնակավայրերի հնարավորությունների։ Այս ամենն արվում է Երեւանից զատ, հանրապետության մյուս բնակավայրերը զարգացնելու, ակտիվացնելու համար»,- նշեց Իշխան Զաքարյանը:

Ներկայացնելով խաղերի անցկացման տարեգրությունը՝ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ 1999 թվականին անցկացվող խաղերին մասնակցում էր 1141 մասնակից՝ 23 երկիր՝ 7 մարզաձև, իսկ 2015 թվականին արդեն արձանագրվել է 6540 մասնակից:

Համահայկական 7-րդ խաղերն անցկացվեցին Ստեփանակերտում՝ ունենալով 5244 մասնակից: Այս ընթացքում անցկացվել են նաև մեկ ձմեռային խաղեր՝ Ծաղկաձորում: «Որոշում ենք կայացրել, որ ամառային 8-րդ խաղերից անմիջապես հետո պատրաստվում ենք ձմեռային երկրորդ խաղերին՝ կրկին Ծաղկաձորում»,-նշեց Իշխան Զաքարյանը: Նա ընդգծեց, որ Համահայկական խաղերը բացարձակապես ապակուսակցական միջոցառում է, որի միջոցով լավագույնս է դրսևորվում Հայաստան-Սփյուռք կապը: Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանում: Մարզպետն ու համայնքապետերը վստահեցրին, որ նախ կգույքագրեն ունեցած հնարավորություններն ու այս ընթացքում կանեն հնարավորը մարզային ու քաղաքային կառույցները, ենթակառուցվածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր