00:00:00

Պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Աժ խորհրդի նիստը կգումարվի վաղը

21:58, 21 հուլիս 2022 Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հուլիսի 22-ին առավոտյան տեղի կունենա Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում  «ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների 32 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է։

Մեկ շաբաթ առաջ նիստը չէր կայացել, քանի որ «Հայաստան» խմբակցության ղեկավարը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը, խորհրդի անդամներին ուղղված գրությամբ, հայտնել են, որ հրաժարվում են մասնակցել խորհրդի նիստին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով եւ վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր