Լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատերերը մոտ 800 միլիոն ֆունտ ստերլինգ են ներգրավել՝ ակումբի պարտքերը մարելու և կառուցվածքը վերակազմակերպելու համար, հայտնում է Financial Times-ը։
Նշենք, որ 2022 թվականի մայիսին Անգլիայի պրեմիեր-լիգայի ղեկավարությունը հավանություն էր տվել ռուսաստանցի ձեռնարկատեր Ռոման Աբրամովիչին պատկանող «Չելսիի» վաճառքին՝ նոր սեփականատիրոջը։ Ակումբը գնել էր ամերիկացի ֆինանսիստ Թոդ Բոելին՝ 4,25 միլիարդ ֆունտ ստերլինգով։
Գործարար Ռոման Աբրամովիչը «Չելսին» նախորդ սեփականատիրոջից գնել էր 2003 թվականին՝ մոտավորապես 140 միլիոն ֆունտ ստերլինգով։