Երեկ՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 71-ամյա Բագրատունի Գրիգորյանը իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում բախվել է ճանապարհի եզրաքարերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ջերմուկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո, հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոցում մնալուց, քանի որ իրեն լավ է զգում, ինքը չի տուժել։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի թիվ 60 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքաննության, նա եղել է ոչ սթափ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։