00:00:00

Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

14:26, 21 հուլիս 2022 Քաղաքականություն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել:

Տեղեկությունը հաստատել է Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։

Պատճառների մասին դիմումում նշված չէ։

Նշենք՝ դատական նիստի ընթացքում կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին որոշումը կայացրել էր Արուսյակ Ալեքսանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր