Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշեց կառավարությանը պահուստային ֆոնդից 140 մլն դրամ հատկացնել:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2022 թվականի պետական բյու¬ջե¬ում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատես¬ված հատկացումներն անբավարար են:
Նախագծով առաջարկվում է վերը նշված միջոցառման տարեկան ծախսերն ավելացնել 140.0 մլն դրամով, որից՝ ինն ամսվա համամասնությունը՝ 80.0 մլն դրամով:
Նշվածի համար ֆինասավորման աղբյուր է հանդիսանում 2022 թվականի պետական բյուջեի կառավարության պահուստային ֆոնդը: