00:00:00

Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետնախարարի խորհրդական

20:16, 20 հուլիս 2022 Քաղաքականություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հրամանով՝ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով: 

Այս մասին Արտակ Բեգլարյանը հայտնել է Տելեգրամի իր էջում:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր ստորագրածս հրամանով մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանին նշանակել եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով:

Վստահ եմ, որ սա լրացուցիչ մեխանիզմ կդառնա պարոն Բաբլոյանի ներուժն ու մեծ փորձառությունն ի սպաս դնելու Արցախի առողջապահական համակարգի արդյունավետության շարունակական բարելավման գործին, առավել ևս, որ արդեն մտնում ենք ոլորտի ռազմավարության նախագծի վերջնականացման ու իրագործման փուլ:

Ինձ համար մեծ պատիվ է ունենալ մարդկային, մասնագիտական ու պետական նման որակներ խտացնող անձի անվերապահ աջակցությունը և շնորհակալ եմ պարոն Բաբլոյանին՝ իմ խնդրանք-առաջարկը սիրով ու անմիջապես ընդունելու համար:

Ի գործ... »,- նշել է Արցախի պետնախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր