00:00:00

Սյունիքը շարունակում է մնալ հայկական առաջին հերթին Իրանի շնորհիվ. Վարուժան Գեղամյան

11:21, 20 հուլիս 2022 Քաղաքականություն

Իրանի պետության գլուխ Խամենեին այն ուղերձը, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի (մասնավորապես` Սյունիքի տարածքի) նվաճում, որը կհանգեցնի Իրան-Հայաստան սահմանի փակման, կրկնել է ոչ միայն Էրդողանի և Պուտինի հետ առանձնազրույցներում, այլև առանձին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում` հստակ շեշտադրումներով: Այս մասին ֆեյսբուքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.

«Եվս մեկ անգամ փաստենք, որ Սյունիքը շարունակում է մնալ հայկական առաջին հերթին Իրանի շնորհիվ: Ուստի հայ-իրանական հարաբերությունները պետք է բարձրացվեն ռազմավարական նոր մակարդակի` դա դարձնելով մեր անվտանգային նոր ճարտարապետության հիմքերից մեկը:

Մինչդեռ ՀՀ կապիտուլյանտների իշխանությունը փոխանակ Իրանի հետ խորացնելու համագործակցությունը, հանձնել են Իրանի հետ կապող միակ ճանապարհը Ադրբեջանին, իսկ նոր ճանապարհ չկա, բայց դրա փոխարեն ակտիվորեն շփվում է ու դրական ազդակներ փոխանակում այդ նույն ճանապարհի փակումը կազմակերպած Թուրքիայի հետ: Թուրքամետությունը հոնց այսպես է լինում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր