Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց Գրեթե հավասար պայքարում ընթացած խաղի առաջին խաղակեսում երկու թիմերն էլ գոլային լավ պահեր ունեցան, թեև այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց։
Երկրորդ կեսում արդեն Լյուքսեմբուրգի չեմպիոնը հաշվի մեջ առաջ անցավ 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ։ Հանդիպման հաշիվը բացվեց 72-րդ րոպեին․ Սամիր Հաջին դիպուկ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը։ Անչափ լարված ընթացած վերջնամասում երևանյան թիմի ֆուտբոլիստները մի քանի իրական գոլային պահեր ունեցան հաշիվը հավասարեցնելու համար, սակայն մրցակցի դարպասը գրավել այդպես էլ չստացվեց։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 26-ին Լյուքսեմբուրգում։