00:00:00

Շոգի պատճառով հետաձգվում է «Դիմադրության» շարժման հանրահավաքը

14:00, 19 հուլիս 2022 Քաղաքականություն

Սիրելի հայրենակիցներ,
Մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը:
Մենք քննարկել ենք այդ առաջարկը եւ որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին:


Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում  քաղաքական բոլոր զարգացումներին։ Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք։


Հանդիպում ենք հուլիսի 29-ին` ուբաթ օրը, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում։
Աստծով, ոգով, մինչև վե'րջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր