00:00:00

Մեքենան հայտնվել է հայտնի գործարար «Ֆլեշի Բարսեղի» ամառանոցի մուտքի մոտ․ կան վիրավորներ

11:16, 19 հուլիս 2022 Պատահարներ

Այսօր, հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Ա․ Գասպարյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Նոր Հաճն քաղաքի սկզբնամասում, «Շողակն» գործարանի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը, այնհուետև «Ֆլեշ»-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի ամառանոցի մոտ լցված ավազե կույտին և կողաշրջված վիճակում հայտնվել «Ֆլեշի Բարսեղի» ամառանոցի գլխավոր մուտքի մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Գասպարյանն ու ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Թ․ Սահակյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Նոր Հաճնի պոլիկլինիկայի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ Արտակ Մկրտչյանն ու բաժանմունքի պետի տեղակալ Հրաչյա Աթաբեկյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ  կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր