00:00:00

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. 41-ամյա վարորդը Kia-ով բախվել է ծառերին և գլխիվայր հայտնվել դաշտում, կա վիրավոր

20:28, 18 հուլիս 2022 Պատահարներ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ Կ. Կարապետյանի կողմից վարույթ է նախաձեռնվել հուլիսի 15-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 14։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Տ. Գրիգորյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհիի 32 կմ հատվածում դուսրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Է. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» ԲԿ, իսկ Տ. Գրիգորյանը՝ «Աստղիկ» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր