Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն միջազգային մրցաշարի: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Ազատ ոճային ըմբիշներն առաջին անգամ կմասնակցեն Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարին: Վարշավա կմեկնեն 57 կգ Մանվել Խնձրցյանը, 61 կգ Արսեն Հարությունյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը (74կգ) և 79 կգ Արման Ավագյանը:
Մրցաշարը կկայանա հուլիսի 20-24-ը: