00:00:00

Թարմ ու նոր սերունդներ են պետք, որ նոր այլ արժեքայինի մեջ մեծանան, ու ամեն բան սկսվի սկզբից. Ղևոնդյան

14:55, 17 հուլիս 2022 Քաղաքականություն

Հանրային հիվանդության ախտորոշումը տեղավորվում է հետևյալի մեջ, երբ դու ասում ես Արցախը հանձնեց, հիմա ՀՀ-ն է հանձնում, ՀՀ-ի թուրքաֆիկացում, էդքան տղա մատաղ արեց, տոտալ կոռուպցիա վերևների շերտերում, բյուջրի մսխում, դատավորների լիարժեք վերահսկողություն, բանակի ոչնչացում, քրիստոնեության ու հայոց պատմության դեմ հետևողական հակաքարոզչություն, մարդասպանությունների ու ինքնասպանությունների աճ, քաղաքական բանտարկյալներ, գյուղատնտեսության ոչնչացում, գնաճ և այլն, և այլն ու դիմացինդ քեզ պատասխանում է, որ հա, էդ գիտեմ, հետո՞...

Տարիներ առաջ դեռ լսարանում հարցադրում էի անում, թե ի՞նչ սկզբունքով պետք է և որ քաղաքացիան պետք է առհասարկ մասնակցի համապետական քվերակություններին ու ինչպես նրա մասնակցությունը փորձանք չդառնա տվյալ պետուիթյան համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

«Դեռ այն ժամանակ գոնե ինձ համար պարզ էր, որ ունենալու ենք այս խնդիրը. սերալների ստեղծման ու հանրային բարոյազրկման հետևողական քաղաքականությունը, որ տարվում էր ՀՀ-ի մեդիա դաշտում, ուր այդ նույն սերիալով, որ փող էր բերում, ուղեղ էին լվանում, իսկ ԲՈՒՀ-երում չկրթություններն էր խրախուսվում, բճությունն ու ճկունությունը քարոզվում, հանգեցնելու էր այս վիճակին...

Վերջիվերջով ինչ իրավունք ունես դու քո համերկրացիներին ասես ժեխ, երբ դու անմիջական ու անհատական մասնակցություն ես ունեցել իրենց ժեխաֆիկացման գործին, անորակագույն սերալ ես ստեղծել, անորակ մշակույթ քարոզել, արժեքների դեգրադացիայի տարել ամեն բան...

Սա հեշտ լուծվող խնդիր չէ. այս պահին այն գրեթե անլուծելի է: Դրա համար թարմ ու նոր սերունդներ են պետք, որ նոր այլ արժեքայինի մեջ մեծանան, ու ամեն բան սկսվի սկզբից...

Սակայն ես դա չեմ տեսնի, ու խիստ կասկածում եմ, որ նման ծանրագույն, անշնորհակալ ու ոչ պոպուլյալ որոշումներով գործի տակ կմտնի ՀՀ-ի ապագա որևէ իշխանություն:

Էս ա...»,- գրել է Ղևոնդյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր