00:00:00

Զանգեզուրում մուֆլոններ են տեսել. վտանգված կենդանիներն ազատ վազվզում են սյունյաց լեռներում

21:25, 16 հուլիս 2022 Տեսանյութեր

«Զանգեզուր» պետական արգելավայրում կրկին հայկական մուֆլոններ են երևացել։

Այս մասին հայտնում է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը` հավելելով, որ մուֆլոններին հնարարավոր է եղել դիտարկել ու նկարահանել 2022 թվականի հուլիսի 14-ին, երբ ՀՀ շրջակամիջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը ՊՈԱԿ–ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել էր արգելավայր։ 
 
Տեսանյութում մուֆլոնները վազվզում են Սյունիքի անտառներում ու մրցում միմյանց հետ` պոզերով հարվածելով իրար։
 
Հայկական մուֆլոնը գրանցված է նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում` որպես վտանգված տեսակ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր