Պարեկները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՊԾ Երևանի գնդի ծառայողները հուլիսի 15-ին ժամը 03.30-ին, Բագրատունյաց փողոցում գողության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 17 և 32 տարեկան երկու անձանց՝ վերջինիս վարած «ՎԱԶ 2107»-ով հանդերձ:
Բաժնում 32-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 03.00-ին, գողացել է Բագրատույնաց փողոցում կայանված «ՎԱԶ-2106»-ի երկու անիվներն ու մարտկոցը:
Կատարվում է նախաքննություն: