Հուլիսի 16-ին, ժամը 10։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 և Արագածի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ի., ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա բետոնե սյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է. վառելիքի արտահոսք չի եղել: Վարորդը տեղում շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է համապատասխան բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։