00:00:00

«Տեսնենք՝ ինչ հետևանքներ կունենա այս այցը». Շարմազանով

17:36, 16 հուլիս 2022 Քաղաքականություն

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ին Բոլթոնը եկավ Հայաստան ու խորհուրդ տվեց հայ ժողովրդին «հրաժարվել իր պատմական կաղապարներից»։


Արդյունքում Արցախի 75 տոկոսը սրանք հանձնեցին, 5.000 տղա զոհաբերեցին, Հայ Դատից հրաժարվեցին, Վեհափառի դեմ արշավեցին, Վեհարանը գրեթե գրավեցին, ԱԺ ամբիոնը տրանսգենդերով պղծեցին։


Երեկ հաստատվեց, որ Հայաստան է ժամանել ու Փաշինյանի հետ հանդիպել ամերիկյան «ЦРУ»-ի Ուիլյամ Բըրնսը։
Թե ի՞նչ է ասել նա Փաշինյանի ականջին՝ դժվար է իմանալ։


Բայց փաստ է, որ նրա այցից հետո հայ ու ադրբեջանցի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպում են Թբիլիսիում։
Տեսնենք՝ ի՞նչ հետևանքներ կունենա այս այցը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր